Ривлин Влад : другие произведения.

ՆԵԳԵՎ՝ ԱՌՕՐՅԱ ՎԱԶՎԶՈՑԻՑ ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾ

"Самиздат": [Регистрация] [Найти] [Рейтинги] [Обсуждения] [Новинки] [Обзоры] [Помощь|Техвопросы]
Ссылки:


 Ваша оценка:
  • Аннотация:
    Перевод: Ангелина Габриэлян http://ostarmenia.com/2013/05/30/negev-desert/

  Անապատն այն վայրն է, որտեղ մարդն առավել մոտ է Աստծուն: Ցանկանալով լսել Աստծուն՝ այստեղ են եկել մարգարեներ՝ Մովսեսից մինչև Հիսուս:
  
  Անապատը մաքրում է և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես: Նրա ոգուն խորթ են արագ սննդի կետերը և քաղաքակրթության անքակտելի պարագաները՝ ալկոհոլ, ծխախոտ, բենզին: Այստեղ չկա ժամանակ. անապատը չի հանդուրժում վազվզոց: Նա, ով երբեք չի տեսել անապատ, կհիանա նրա վեհությամբ: Այստեղ ամեն ինչ հնարավոր է, սակայն, այնուամենայնիվ, մարդը չի դադարի հիանալ այս հրաշքով:
  
  Փոքր Իսրայելում 3 անապատ կա՝ Հուդաիստական, Նեգեվ և Առավա:
  
  Ով չի եղել Հուդայական անապատում, նա չի զգացել սրբազան հողի ոգին, չէ որ սա քրիստոնեության օրորոցն է, մի վայր, որտեղ աստվածային լուսավորություն ու ոգեշնչում են փնտրել աստվածաշնչյան մարգարեները:
  
  Իսկ Նեգեվի անապատը առավել նվազ հռչակ է վայելում, չնայած այստեղ ևս պատմությունը ոչ նվազ հետք է թողել: Նեգեվը իսկական դրախտ է և հնէաբանի, և արևելագետի, և երկրաբանի համար: Զբոսաշրջիկներն էլ այստեղ չեն ձանձրանա, չնայած Նեգեվ անապատի տեսքը բավականին խիստ է, հատկապես ամռանը: Բայց ձմռանը այն ծաղկում է հարսի պես: Առաջին անձրևներից հետո տապից մոխրագույն դարձած հողը պատվում է կանաչ տարազով՝ զարդարված տարբեր երանգների ծաղիկներով՝ Նեգեվ անապատում դրանք առավել քան 350 տեսակի են: Բույսերի համար ջուրը պահպանում են քարերը՝ այս հողի արտաքինից խիստ պաշտպանները:
  
  Հենց Նեգեվը, որին այսպես են անվանել խիստ կլիմայի համար ("լենագեվ"-չորացնել, սրբել բայից), դարձավ 3 միաստվածական կրոնների հայրերի առաջին կանգառը, որոնք կոչվեցին աբրահամական նրա՝ աստվածաշնչյան Աբրահամի պատվին: Ժողովուրդներին, որոնք ապրում էին այն ժամանակ Քանաանական կոչվող Սրբազան Հողի վրա, Աբրահամը բերեց ոչ միայն Միակ Աստծո մասին ուսմունքը, այլև՝ ջրհորներ փորելու արվեստը: Արդյո՞ք հարկ է հիշեցնել ինչ-որ մեկին, որ ջուրը կյանք է անապատում:
  
  Աբրահամը ջրհորներ էր կառուցում ոչ միայն իր, այլև այս հնագույն հողի բոլոր բնակիչների համար, ինչի շնորհիվ էլ ձեռք բերեց նրանք սերը և հարգանքը: Օտարերկրացիներին ոչ մի տեղ չեն սիրում, սակայն Աբրահամին, նրա ոչ միայն խոսքերի, այլև գործերի վրա հիմնված մարդասիրության շնորհիվ, այս հողի բնակիչներն ընդունեցին որպես հայրենակից, և արքան, որի հողի վրա Աբրահամը կառուցեց առաջին ջրհորը, հրեաների, մուսուլմանների ու քրիստոնյաների նախահորը ընկերության ու հավատարմության խոսք տվեց: Այստեղից էլ առաջացավ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի անվանումը՝ Բեէր-Շեվան՝ աստվածաշնչյան Վիրսավիան:
  
  Пустыня НегевՈրոշ սիրողական հեղինակներ, կամ նույնիսկ պատմիչներ սխալմամբ քաղաքի անվանումը թարգմանում են "7 ջրհոր" (բեէր- ջրհոր, շեվա- 7): Սակայն սա ճիշտ չէ, ուստի քաղաքի անվանումը թարգմանվում է "Երդման ջրհոր"՝ ի պատիվ այն երդումի, որը տվել են միմյանց Աբրահամը և այդ հողի արքա Ավիմելեխը:
  
  Մի ժամանակ Բեէր-Շեվան պաղեստինցիների՝ հրեաների թշնամիների հայրենիքն էր, որոնց անվանումը նշանակում է "ներխուժում" - "պլիշա":
  
  Ժամանակակից Բեէր- Շեվան կառուցվել է Օտտոմանական կայսրության իշխանությունների կողմից անցած դարի սկզբին՝ որպես տեղի բեդուինական բնակչության ադմինիստրատիվ կենտրոն, գերմանացի ճարտարապետի նախագծով: Նաև գերմանացի ինժեները ու պաղեստինացի ստրուկը, որը Վիեննայում ճարտարապետություն է ուսումնասիրել, ղեկավարում էին շինարարությունը: Այն ժամանակ սա Արևելքի ամենաժամանակակից քաղաքներից էր: Նրա պլանավորումը հաշվի էր առնում տեղի առանձնահատկությունները, ինչպես նաև փողոցների պլանավորման ժամանակ բավականին կարևոր գործոն՝ քամու ուղղությունը: Ցայժմ ներկայումս հին կոչվող քաղաքի կենտրոնի նախագծից առավել հաջող նախագիծ հետագա սերունդների ճարտարապետները դեռ չեն հնարել:
  
  Իսկ հին Բեէր-Շեվա-Վիրսանիան, ավելի ճիշտ այն, ինչ նրանից մնացել է, գտնվում է ժամանակակից քաղաքից մոտավորապես 10 կմ հյուսիս-արևմուտք: Այնտեղ այժմ Թել-Ավիվի բեդուինական բնակչությունն է ապրում:
  
  Пустыня НегевԲեդուինները այս հողի հնագույն բնակիչներն են: Համաձայն բեդուինական ավանդության՝ բեդուինից առաջ Աստված ստեղծել է միայն ուխտին: Որոշ հետազոտողներ բեդուիններին համարում են լեգենդար նաբաթեների՝ քոչվոր ռազմիկների, բանկատերերի և մասնագիտացված թիկնապահների, հին դարերի յուրատիպ շվեյցարացիների հետնորդներ, որոնք թանկարժեք բեռները ուղեկցում էին Արևելքից արևմուտք և հակառակը: Նրանց կարելի էր հանգիստ վստահել սեփական թանկարժեք իրերը՝ նաբաթեների մոտ դրանք ապահով պաշտպանված են: Այս առեղծվածային ժողովրդի հետքը կորում է մեր թվարկության 3-րդ դարում: Իրենցից հետո նրանք թողել են լեգենդներ և մի քանի ամրոցներ, ներառյալ հայտնի Պետրու ամրոցը՝ Հորդանիայում նաբաթեյական թագավորության մայրաքաղաքը:
  
  Նեգեվը ոչ միայն հին պատմություն է, այլև յուրահատուկ բնություն:
  
  Միցպե-Ռամոնի մոտ գտնվող հրաբխային խառնարանի ու Նեգեվի այլ տեսարժան վայրերի մասին կարելի է մանրամասն ինֆորմացիա գտնել համացանցում: Ես ուզում եմ իմ տպավորությունների մասին պատմել:
  
  Пустыня НегевՆեգեվը, ինչպես և Հուդայական անապատը, ոչ թե ավազ է, այլ՝ քարեր: Այստեղ հիմքը քարքարոտ է, ամռանը այն ստանում է վառված խոտի գույն, սակայն առաջին անձրևների հետ մերկ քարերը պատվում են կանաչ խոտով ու դաշտայի ծաղիկներով: Անապատում կանաչը ինքնին կյանքի ծարավի մանրմնավորում է: Այսպես շնորհակալ լինել երկնքից ջրի համար կարող է միայն խոտը, որը աճել է անապատում, և ուրիշ ոչ ոք, և երևի, աշխարհի ամենասիրուն կանաչները այստեղ աճողներն են: Անապատը ինձ սովորեցրեց ուրախանալ ամեն խոտի ու անձրևի ամեն կաթիլի համար: Իսրայելական կարճատև գարունը կյանքի իսկական դիմակահանդես է: Նեգեվը միայն քարեր չի: Այստեղ կան լճեր ու գետեր: Ամռանը այդ բոլոր կամ գրեթե բոլոր գետերը ցամաքում են, սակայն ձմռանը, անձրևի սեզոնին, այստեղ ամեն ինչ շառաչում է և Աստված չանի՝ ինչ-որ մեկը հայտնվի այստեղ անձրևների շրջանում. ջրի հոսքը ավերում է իր ճանապարհին ամեն ինչ:
  
  Ջուրը՝ անապատի ճարտարապետն ու քանդակագործը, քարից ստեղծում է հրաշագեղ ֆիգուրներ: Բուռն հոսանքից հետո ժայռերի վրա մնում են յուրատիպ պատկերներ և քանդակներ՝ ստեղծված ջրից. հեռվից որոշ ժայռեր հիշեցնում են մարդու կիսադեմ, մյուսները՝ վայրենի կենդանիներ:
  
  Գարնանը գետերի գետաբերանները պատվում են մարդու հասակին հասնող եղեգով: Ում ասես, որ չես հանդիպի այստեղ այս շրջանում՝ աստվածաշնչյան լորերի ու արագիրների, հավալուսնի ու այլ տարբեր թռչունների, որոնք հանգստանում են Աֆրիկայից Եվրոպա տանող ճանապարհին: Կանգնած ջրերի լճերում ապրում են գորտեր և դոդոշներ: Որտեղի՞ց են նրանք հայտնվել:
  
  Այստեղի լեռները չեն հուզում լեռնագնացների երևակայությունը, բայց լավ եղանակին այստեղից երևում է և՛ Միջերկրական ծովը, և մոավիական ժայռերը, որտեղ սկսում է արդեն ուրիշ երկիր՝ Հորդանանը: Բացի լեռներից, ավելի ճիշտ՝ բլուրներից, այստեղ կան մարդու կողմից տնկած անտառներ և նիվենու բացատներ՝ այս հնագույն հողի վրա հրեական ներկայության խորհրդանիշը:
  
  Ирис в пустынеԱյստեղ արժե գալ միայն ծաղկող նվենիների բույրը զգալու համար: Իսրայելի ամենամեծ անտառը Յատիրը, որում կարելի է նույնիսկ մոլորվել, գտվում է Նեգեվում: Կան նաև ավելի փոքր անտառներ, որտեղ առանց հատուկ դժվարության կարելի է հանդիպել նապաստակների, աղվեսների: Իսկ ոզնին վատ նշան է, ուրեմն մոտակայքում օձ կա: Խեցգետիններ էլ կան. ո՞նց առանց նրանց անապատում: Ուզում եք՝ հավատացե՛ք, ուզում եք՝ ոչ, բայց այստեղի անտառներում կարելի է հավաքել սունկ, եթե ձմռանը բավականին շատ անձրև է եկել:
  
  Նեգեվը շատ խնդիրներ ունի, սակայն դրանց մասին խոսել այստեղ չեմ ցանկանում: Ես սիրում եմ Նեգեվը: Այստեղ ընդարձակ է, և հեշտ է շնչել: Բացի դրանից, այստեղ սիրուն մայրամուտներ կան, որոնք լինում են միայն անապատում: Ինձ թույլ եմ տալիս մի խորհուրդ տալ նրանց, ովքեր ցանկանում են լինել Նեգեվում. Անապատում պետք է քայլել ոտքով, և ոչ թե գնալ փոխադրամիջոցով: Այլապես դուք երբեք չեն համակվի նրա առեղծվածային ոգով:
   Թարգմ․ Անգելինա Գաբրիելյանի
 Ваша оценка:

Связаться с программистом сайта.

Новые книги авторов СИ, вышедшие из печати:
Э.Бланк "Пленница чужого мира" О.Копылова "Невеста звездного принца" А.Позин "Меч Тамерлана.Крестьянский сын,дворянская дочь"

Как попасть в этoт список
Сайт - "Художники" .. || .. Доска об'явлений "Книги"