Մաղթանք
Ամառվա ջերմ արեգակը
Սրտիդ մեջ է, սիրելիս,
Քո ջերմ սրտից կյանք է հորդում
ՈՒ բարություն շաղ տալիս։
Սիրում ես դու ազնիվ մարդկանց,
Օգնում, ժպտում միշտ նրանց
ՈՒ սփռում ես ջերմությունդ,
Որ միշտ ապրեն քեզ նման։
ՈՒզում եմ, որ այս աշխարհում
Երբեք ձմեռ չտեսնես,
Քո կենարար, տաքուկ շնչով
Մեզ բոլորիս բարուրես։
Շնորհավոր քո ծնունդը,
Կյանքում արև միշտ մնաս
ՈՒ քո արև, վառ աչքերո՜վ,
Այս աշխարհին միշտ ժպտաս։