Թող բարի լինի քո գալը ձմեռ,
Անփորձանք, ուրախ նոր տարի մեզ բեր։
Թող անամպ լինի հայոց աշխարհը,
Թող խաղաղ ապրի վերջապես հայը,
Մեր զինվորները հանգիստ ծառայեն,
Թող մեր մայրերը երբեք չտխրեն,
Թող խիստ պատժվեն թուրք գազանները,
Տեր աստված օրհնիր սուրբ սեղանները։
Լալա Թադևոսյան