Վերջապես եկար, գարուն աննման,
Երկար եմ սպասել ես քո գալստյան։
Անձրևը այսօր հայտնեց բոլորին՝
Զարթոնք է, զարթոնք, գարուն է կրկին։
Թոթափեք ձեզնից ցավ ու տխրություն,
Հիվանդությունը թող լքի մարդուն։
Ձեր սիրտը լցրեք գարնան թարմ շնչով,
Ձնծաղիկների քնքուշ բուրմունքով։
Բացեք ձեր հոգին, լույս թող ճառագի,
Գարնան արևը թող կյանք պարգևի։