Տերևները աշնան շնչից,
Դողդողում են, մեղմիկ երգում։
Ես քայլում եմ այնպես հուշիկ,
Չխանգառեմ երգն անուշիկ։
Գարուն կգա, դուք կյանք կառնեք,
Տերևներ իմ, քնքուշ ու նուրբ,
Ա՜խ իմ սրտից թևեր կառնեք,
Նոր կյանք կառնեք այս աշխարհում։
Ա՜խ երանի, ես էլ ձեզ պես,
Գարնան հովից խայտամ, ցնծամ,
Ջերմ արևից շող արձակեմ,
Եվ մանկան պես անհոգ ժպտամ։