Ոսկեհանդերձ իմ տերևներ իջնում եք ցած,
Զրկված կյանքից, հուշով լեցուն, իջնում եք ցած,
Պաղ անձրևն է լուռ արտացվում ձեր պաղ դեմքին,
Ա՜խ դու աշուն, շռայլում ես դեղին ոսկիդ:
Չէ որ նրանք գորգ են նախշուն մեր ճամփեքին,
Փայփայիր դու սիրով մեղմիկ տերևներին,
Նրանք հուշ են պատմում ամռան այն օրերից,
Երբ երգում էին մեղմ զեփյուռի սոսափյունից: