Տերևները աշնան շնչից
Դողում են, մեղմիկ երգում,
Ես քայլում եմ այնպես հուշիկ,
Չխանգառեմ երգն անուշիկ:
Գարուն կգա, դուք կյանք կառնեք,
Տերևներ իմ, քնքուշ ու նուրբ,
Ա՜խ իմ սրտից թևեր կառնեք,
Նոր կյանք կառնեք այս աշխարհում:
Ա՜խ երանի ես էլ ձեզ պես,
Գարնան հավից խայտամ, ցնծամ,
Ջերմ արևից շողարձակեմ,
Ու մանկան պես անհոգ ժպտամ: