Մա՛յր իմ սուրբ, միակ երբեք չտխրես,
Սիրուն աչքերդ արցունքով լցնես։
Գիտեմ դժվար է անսահման տխուր,
Սրտիդ գետերում անձրևների բույլ։
Բայց մի՛ արտասվիր, ապրիր ինձ համար,
Որ քո հուշերում ապրեմ ես անմար,
Ամեն գարնան հետ, ամեն ծաղկունքի
Քո որդին, մայրի՛կ, քեզ պինդ կգրկի։
Ջերմացրու դու ինձ տաքուկ քո գրկում,
Հավատա հավերժ կապրեմ քո սրտում։