Սիրող սիրտս փարոս դարձրած, վերադարձիտ սպասեցի,
Ի՛մ արեգակ, ի՛մ լույս Արման, անձայն օրեր հաշվեցի,
Ամեն գիշեր, թե առավոտ աղոթեցի առ Աստված,
Որ թոռնիկս առողջ տուն գա, կրծքիս սեղմեմ կարոտած:
Եվ վերջապես եկավ օրը, ի՛մ զինվորը տուն դարձավ,
Լույսով լցվեց մեր օջախը,շնորհակալ եմ Տեր Աստված,
Մաղթւում են, որ բոլոր-բոլոր զինվորները տուն դառնան,
Որ մայրերը որդիների վերադարձով ջորմանան:
ՏԱՏԻԿԻՑ